211652_close_icon
views-count1826 դիտում article-date 12:13 06-09-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած դեսպանահավաքը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը: «[url=https://https://armenpress.am/arm/news/987122.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, որ համաժողովը թերի կլիներ առանց Արցախ կատարած այցի: «ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովն առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը: Համաժողովը նորովի էր անցկացման ձևաչափով: Մենք կազմակերպեցինք մեր աշխատանքներն այնպես, որպեսզի մեր դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներն ունենան շփումներ գործարար աշխարհի հետ: Մենք հանդիպում ունեցանք Էկոնոմիկայի նախարարի հետ, այդ հանդիպումը ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձևակերպելու հետ: Մենք հանդիպում ունեցանք նաև Հայոց կաթողիկոսի հետ, քննարկվեցին նախարարության և Մայր աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու առաքելական եկեղեցու միջև համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպում ունեցանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ: Մեծ նշանակություն ուներ այցը Արցախ: Առանց այդ այցի դեսպանահավաքը թերի կլիներ: Բովանդակային քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Դեսպանահավաքի ընթացքում ներկայացրի նաև ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքները»,- ասաց Մնացականյանը: Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:

Նմանատիպ նյութեր