211652_close_icon
views-count9769 դիտում article-date 10:29 06-09-2019

Ես ցանկանում եմ սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին տեղեկացնել այդ էջերի կեղծ լինելու մասին. Արայիկ Գրիգորյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երբեք սոցցանցերում ներկայացված չեմ եղել, չեմ ունեցել իմ անձնական էջը... Վերջին շրջանում սոցցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքում և ինստագրամում ժամանակ առ ժամանակ բացվում են իմ անուն-ազգանունով էջեր, որոնք կեղծ են: Ես ցանկանում եմ սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին տեղեկացնել այդ էջերի կեղծ լինելու մասին: Եվ ուզում եմ խնդրել սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին բողոքարկել այդ կեղծ էջերի գոյությունը,որպեսզի ինչ-որ մարդիկ, ինչ-ինչ նպատակներից ելնելով, հնարավորություն չունենան այլ մարդկանց անունից կեղծ էջեր բացել, և այդ էջերն օգտագործել իրենց նպատակների համար... [b]Արայիկ Գրիգորյան Աժ նախկին պատգամավոր[/b]

Նմանատիպ նյութեր