211652_close_icon
views-count1871 դիտում article-date 10:00 06-09-2019

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 7,4 % անկում, պակասել են նաև ցանքատարածությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրնե­րից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաև ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքա­տարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն ցավալի իրավի­ճակն է նաև կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի՝ կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա-ով պակասել է: Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տևական ժամանակ բարձրաձայնում են՝ այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար: Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7,4 տոկոս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր