211652_close_icon
views-count66958 դիտում article-date 16:05 05-09-2019

Արտակարգ դեպք Երևանի դպրոցներից մեկում. պահակը կասկածվում է 6–ամյա աշակերտին հատակով քարշ տալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից , գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին երեխան պատմել է մորը, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են դպրոցի պահակ Ռազմիկ Դ.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Քիչ առաջ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը թիվ 53 դպրոցից լուրի վերաբերյալ պարզաբանում է ստացել, որում նշված է. «Երևանի Աղ. Խանջյանի անվան հ 53 հիմնական դպրոցի կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/05/1134348/]SHAMSHYAN.com[/url] կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ նշված դպրոցի տարածքում չի գործում <<Այբ Բեն Գիմ>> զարգացման կենտրոն և տվյալ երեխան, որը մոտ 4 -4,5 տարեկան աղջիկ երեխա է, այլ ոչ թե 6, ինչպես նշված է հոդվածում, չի հանդիսանում դպրոցի աշակերտ և դպրոցն էլ չունի նախակրթարան: Երեխան և մայրը 2 օր շարունակ ներխուժում էին դպրոցի շենք, որտեղ երեխան ոչ ադեկվատ պահվածք էր դրսևորում՝ պոկում էր առաջին հարկում տեղադրված բույսերը, շրջում էր թաղարով ծաղիկները և խաղում էր թափված հողի հետ՝ թավալվելով գետնին, խառնում դպրոցի գրադարանի դիմաց դասավորված գրքերը, իսկ մինչ այդ նա նույն պահվածքն էր դրսևորել դպրոցի մոտակա մթերային խանութում, որտեղից նրան մոր հետ դուրս էին հրավիրել: Դպրոցի պահակի նկատողությանը ի պատասխան, ծնողը նշել էր, որ երեխան հայերեն չի խոսում: Չկարողանալով կառավարել երեխային, ծնողը անգամ խնդրել էր պահակին, որ օգնի դուրս բերել երեխային դպրոցի շենքից: Մոր խոսքերով՝ նա երեխային բերել էր դպրոց՝ խաղալու, զբաղեցնելու նպատակով: Անգամ մայրը տևական ժամանակ թողել էր երեխային դպրոցի շենքում և հեռացել իր գործերով: Դպրոցի պահակը նշեց, որ ժամը 16:30-ի սահմաններում, երբ արդեն ավարտվել էր դպրոցի աշխատանքային ժամը, նա երեխային ձեռքից բռնած հանձնել է ծնողին պահակակետի մոտ: Տեղեկություններն այն մասին, որ պահակը քարշ է տվել երեխային գետնով, չեն համապատասխանում իրականությանը, այնինչ այդ արել է մայրը, քանի որ երեխան չէր ենթարկվում իրեն: Խնդրում ենք հիմք ընդունել վերոնշյալ տեղեկությունները և հերյուրանքներով չարատավորել դպրոցի բարձր համբավը: Նշենք, որ դպրոցի պահակը աշխատում է տվյալ կրթօջխում 55 տարի շարունակ: Նա շատ սիրված է և՛ ծնողների, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների կողմից և վայելում է բոլորի հարգանքը, ով նաև հանդիսանում է դպրոցի հիմնասյուներից մեկը և այս պահին ոստիկանության կողմից չի որոնվում», նշված է պարզաբանման մեջ: Նշենք սակայն, որ ոստիկանությունում [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի աղբյուրների համաձայն, տեղեկությունը հավաստի է և փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր