211652_close_icon
views-count2427 դիտում article-date 17:04 05-09-2019

Վայոց Ձորում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը

Սեպտեմբերի 6-ին, Վայոց Ձորի մարզում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։ Մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Թանահատի վանական համալիրում, ժամը 15։00-ին կկատարվի օրհնության կարգ և կմատուցվի պատարագ։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան): Ժամը 17։00-ին, Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում, առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը՝ խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրությամբ և վարպետաց դասերի անցկացմամբ։ Իրենց աշխատանքները կներկայացնեն մանրանկարչության վարպետները, ծղոտագործները։ Միջոցառմանը կմասնակցեն նաև «Տերյան» մշակութային կենտրոնը և «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը կիրականացնի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները կկազմակերպեն փայտի փորագրության աշխատանքների ցուցադրություն, գինու, քաղցրեղենի համտես։ Ելույթ կունենան մարզի պարային համույթները։ Կցուցադրվի «Երկրորդ Աթենք Պանծալի» փաստավավերագրական ֆիլմը։

Նմանատիպ նյութեր