211652_close_icon
views-count7127 դիտում article-date 15:16 05-09-2019

ՊԵԿ-ի հորդորներին չարձագանքած շոու-բիզնեսի ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության

Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են Պետական եկամուտների կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Շոու-բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018 թվականին իրենք ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որևէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենդ են ստացել, ոչ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատերեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և այդ նամակով հորդորեցինք իրենց, որ գան ու հայտարարագրեն: Քանի որ ոչ ոք հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին, և նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկելու»,- [url=https://armenpress.am/arm/news/987006.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը՝ հրաժարվելով նշել անուններ:

Նմանատիպ նյութեր