211652_close_icon
views-count2259 դիտում article-date 16:28 05-09-2019

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը իր 94-րդ համերգաշրջանը կբացի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով

Մեր երկրի գլխավոր նվագախումբը, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը (ՀԱՖՆ), իր 94-րդ համերգաշրջանը կբացի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնը կտևի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր: Սեպտեմբերի 14-ին` փառատոնի առաջին համերգին կփայլի վիրտուոզ մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին: Համերգը կղեկավարի հայ հանդիսատեսի կողմից արդեն սիրված և սպասված իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոյին:

Նմանատիպ նյութեր