211652_close_icon
views-count1650 դիտում article-date 23:14 05-09-2019

Ոստիկանները հայտնաբերեցին կողոպուտի և խարդախության համար հետախուզվողի

ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, սեպտեմբերի 4-ին, ժամը 11.30-ին, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի հարակից այգուց ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին, որը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր