211652_close_icon
views-count1789 դիտում article-date 22:36 05-09-2019

Քրեական հետախույզները հայտնաբերեցին խուլիգանության համար հետախուզվողների

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երևանի Գայի պողոտայից բերման է ենթարկվել 18-ամյա Հովհաննես Ս.-ն, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը) մեղադրանքով: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, Երևանի Լվովյան փողոցի իր բնակարանից բերման է ենթարկվել Վաչիկ Ս.-ն, որը սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր