211652_close_icon
views-count37757 դիտում article-date 13:03 05-09-2019

Արտակարգ դեպք Երևանում. 2,5 տարեկան երեխան 6-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Մանասերյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Պապայանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրվորը ԱՄՆ քաղաքացի, 2,5-ամյա Ա. Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Թումանյան փողոցի 32 շենքի բակից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան անզգուշաբար վայր է ընկել 6-րդ հարկի պատուհանից: Նա դիպել է պատուհանի պաշտպանից ցանցին և այն բացվել ու երեխան ընկել է ցած: Մայրը, ըստ տեղեկությունների, ականտես է եղել, սակայն չի հասցրել երեխային պատուհանի վրայից վերցնել: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վար են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը և փրկարար հոգեբանները, ովքեր հոգեբանական զրույց են անցկացնում երեխայի ծնողի հետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր