211652_close_icon
views-count3177 դիտում article-date 15:04 05-09-2019

Հայաստանում ՔԿՀ-ներում գետտոյական վիճակ է. բոլոր ՔԿՀ-ները փակման ենթակա են. Փաշինյան

Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկերն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ՔԿՀ-ների մեծ մասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում: Այն ինչ օրենքով նախատեսված է քրեակատարողական հիմնարկ, իրականում քրեակատարողական հիմնարկ չի, ուղղակի պարսպապատված տարածք է, որտեղ գետտոյական վիճակ է ավելի շատ, քան ՔԿՀ: Այս խնդիրը խորն է և միայն 2 նշված ՔԿՀ-ները չեն, որ այս տրամաբանությամբ փակման ենթակա են»,- ասաց վարչապետը արձագանքելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ով ներկայացնում էր Հայաստանի որոշ ՔԿՀ-ներում վերանորոգումներ իրականացնելու որոշման նախագիծը։

Նմանատիպ նյութեր