211652_close_icon
views-count1793 դիտում article-date 13:14 05-09-2019

Գործադիրը հավանություն տվեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, ապա «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» Համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝ պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի; ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար; Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ: ԵՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ ԵՏՄ բոլոր անդամ պետությունների համար: Սակագնային պարտավորությունների մասով Սերբիայի Հանրապետությունը ԵՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումներիցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության համար՝ գործող երկկողմհամաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով: Հայաստանի Հանրապետության արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ,ինչպես և մյուս ԵՏՄ անդամ պետությունները: Եվրասիական տնտեսական միության կողմից Սերբիային տրամադրվում է շուկայի մուտքի միասնական ռեժիմ: Ինչ վերաբերում է համաձայնեցված զիջումներին, ապակաթնամթերքի մասովԵՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ և կիսապինդ պանրի որոշ տեսակների առանց մաքսատուրքի կիրառմամբ 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի և ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտքի ապահովում: Սերբիան ԵՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս և առանց քվոտա որոշ տեսակի պինդ և կիսապինդ պանիրների համար մատակարարումներ: Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:

Նմանատիպ նյութեր