211652_close_icon
views-count16441 դիտում article-date 09:59 05-09-2019

Ուռուցքաբանը աշխատանքից հեռացել է նախարարի որոշման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով․ «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին իր սկանդալային ասուլիսից հեռանալուց հետո Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել էր, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի տեղակալ, հանրահայտ օնկոլոգ Վարուժան Շահսուվարյանը կենտրոնից հեռացել է ոչ թե նույն կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին առանց որևէ հիմնավորման ազատելու իր որոշման հետ անհամաձայնության պատճառով, այլ այն պատճառով, որ վաղուց այլ բուժկենտրոնից առաջարկ էր ստացել: «168 Ժամը» կապվել է բժիշկ Շահսուվարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նախարարի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Վարուժան Շահսուվարյանը թերթի հետ զրույցում հերքել է նախարարին՝ ասելով, որ իր հեռացումը պայմանավորված է բացառապես ուռուցքաբանության կենտրոնում Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում ստեղծված իրավիճակով: «Նախարարի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. 22 տարի բուժական գործունեությամբ եմ զբաղվում, որից 13 տարին աշխատել եմ Ֆանարջյան ուռուցքաբանական կենտրոնում: Անգամ արտերկրից մշտապես տարբեր առաջարկներ եմ ստացել այլ կենտրոններ տեղափոխվելու, ինչը, կարծում եմ, կփաստեն նաև գործընկերներս, սակայն չեմ ընդունել դրանք: Միանշանակ կրկնում եմ օրեր առաջ արածս հայտարարությունը, որ իմ հեռանալը Ֆանարջյանի անվան կենտրոնից կապված է միմիայն կենտրոնի շուրջ վերջին զարգացումների հետ»,- թերթի հետ զրույցում ասել է բժիշկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր