211652_close_icon
views-count9396 դիտում article-date 23:50 04-09-2019

Ինչպես վերացնել ծխի հոտը մեքենայից․ ինքս եմ փորձել

Եթե ինձ հարցնեին՝ սեփական մեքենա ունենալու ինչն է ամենակայֆը, ես միայն մեկ բառ կասեի՝ «ազատություն»։ Տեղաշարժման ազատություն։ Կիսաբաց պատուհաններից քամու սուլոցը լսելով մայրամուտի գիրքը սուրալու ազատություն։ Գնացքների գրաֆիկից կախում չունենալու ու երթուղայինի «մի հատ կփոխանցեք» ու «պատուհանը փակեք․ փչում է» արտահայտությունները անցյալում թողնելու ազատություն։ Բայց ինչ-որ պահի սկսում ես գիտակցել, որ էդ ազատությունը երևակայական էր։ Գրաֆիկով տեխ․ սպասարկում․ պետք է ստուգել յուղը, անվադողերի ճնշումը, ջրի մակարդակը «բաչոկում»։ Բարի եղիր, տարին երկու անգամ անվադողերը փոխիր։ Մեքենայի սրահում մի ծխիր (ափսոս է, նոր մեքենա է)։ Կենտրոնում ինչպես միշտ կանգնելու տեղ չկա։ Ամեն քայլափոխին խցանում է։ Վերջապես, մշտական «դե դու մեքենայով ես, կգա՞ս իմ ետևից»-ը․․․ Էս խնդիրների մի մասը եթե չի էլ լուծվում, նվազագույնին է հասցվում լավ պլանավորմամբ։ Ծայրահեղ դեպքում, էս «անազատություններից» մեկի հարցերը կարելի է լուծել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Քսանմեկերորդ դարում սիգարետը հեռանում է, ծխելը՝ մնում։ Միայն թե ժամանակակից, հիգիենիկ ու տեխնոլոգիական ձևով։ Հա, IQOS-ը հենց դրա համար էլ ստեղծել են․ ազատ լինելու համար։ [b] Ի՞նչ է IQOS-ը[/b] IQOS-ը սինթետիկ արտադրանք չէ, որը իրական ցանկությունը փոխարինում է կոպիտ այլընտրանքով։ Ոչ փչովի կին է, ոչ էլ առանց ալկոհոլի գարեջուր։ IQOS-ը ծխախոտն օգտագործելու նոր ձև է `սիգարետ ծխելուն շատ նման հաճույք ու ծանոթ զգացում ապրելու համար։ Սիգարետ ծխելիս թութունը այրվում է։ Այրման պատճառով ծխի հետ միասին շրջակա միջավայր են դուրս գալիս քիմիական միացություններ, որոնցից շատերը առողջությանը ոչ մի լավ բան չեն խոստանում։ Արդարության համար ասենք, որ մարդը թունավոր նյութերի չափաբաժին կարող է ստանալ անգամ լուցկի ու թուղթ վառելիս, նույնիսկ կրակի կողքին կանգնելիս։ Սիգարետ ծխելիս ամենավնասակարը ոչ թե նիկոտինն է, այլ հենց այրման պրոդուկտները։ Ինչպես և հարիր է ժամանակակից տեխնոլոգիային, IQOS-ը փոխարինում է սիգարետ ծխելու նաֆթալինոտ ձևը, որը հիմնված էր թութունի այրման վրա։ Ինչպե՞ս է IQOS-ը աշխատում․ սարքին մի քանի վայրկյան է պետք, որ թութունն առանց այրելու տաքացնի մինչև 250-350⁰С՝ նման ձևով թութունի միջից նիկոտինը անջատելով։ Տաքացնելիս վնասակար նյութերի (առաջին հերթին՝ այրման արդյունքում առաջացող զիբիլի) քանակը հասցվում է նվազագույնի։ IQOS-ի հետ օգտագործվում են մեզ բոլորիս ծանոթ թութուն պարունակող փոքրիկ գլանակներ։ Թութունն ավելի քիչ է, քան սիգարետի մեջ, որովհետև սարքի օգտագործման ընթացքում այն չի այրվում ու իզուր տեղը չի ծախսվում՝ մոխիր, ծուխու ջերմային էներգիա դառնալով։ Գլանակի միջի բիոպոլիմերային ֆիլտրը, կարծես թե, ձևի համար է առկա․ ֆիլտրելու բան է չկա, քանի որ բացակայում են այրման պրոդուկտները, խեժն ու մնացած թույները։ Ֆիլտրը պահել են ավելի շատ հոգեբանական հարմարավետության ու հիգիենայի համար, որպեսզի շուրթերի ու թութունի միջև ինչ-որ մի շերտ լինի։ Հասկանու՞մ եք․ IQOS-ը շրջանցում է ծուխն ու մոխիրը, որից մենակ հեքիաթներում է ինչ-որ բան վերածնվում, ու կենտրոնանում է գխավորի վրա։ Հենց այսպիսինն է մարդկային կյանքի ցանկացած բաղկացուցիչի նկատմամբ ժամանակակից մոտեցումը․ ռեսուրսների, ժամանակի տնտեսում ու անօգուտ մանրուքների մերժում։ Իսկ հիմա անդրադառնանք վարորդներին։ [b] IQOS-ը վարորդի համար․[/b] Ծիծաղել չլինի․ էս սարքը, գուցե, լավագույն օգնականն է մեքենայի մասին հոգ տանելու տեսանկյունից։ Ծխողի համար որ հաստատ։ Ո՞նց․ IQOS-ը, իհարկե, կովրիկները չի մաքրի, բայց այլևս կարիք էլ չի լինի մոխրի ու շան հոտի դեմ պայքարել։ Իսկ ծխող վարորդը գիտի, որ դրանցից շատ դժվար է ազատվել։ Ծխախոտ առանց մոխրի, ծուխի ու քաղցկեղածինների․ փաստորեն, հնարավոր է։ Ու ընդհանրապես, ցանկացած այլ տարբերակ մանրից դուրս է գալիս ժամանակակից աշխարհի շրջանակից։ Կարծում եմ, ավելորդ չի լինի հստակեցնել՝ որքան է հեշտանում մեքենայի մասին հոգ տանելը, երբ կարիք չկա նստարանների տակից մի տոննա մոխիր մաքրել։ Նույնիսկ եթե շատ զգույշ եք ծխում, բոլորը հասկանում են, որ մեքենայի սրահը մոխիրից պաշտպանել չի ստացվի։ IQOS-ը տալիս է թութունի համը վայելելու ազատություն․ երբ ուզեք, որտեղ ուզեք։ Սասիգարետ չի, դրա համար էլ ծուխ չեք շնչում-փչում շրջապատի մարդկանց վրա։ Էս էլ լուծում պասիվ ծխողների համար․ ապացուցված է, որ գոլորշին չի վնասում շրջապատի մարդկանց։ Նույնը վերաբերում է մեքենային։ Բնականաբար, ծխողը ամեն պահի կարող է ծխել իր սեփական մեքենայում։ Բայց միայն այն դեպքում, երբ պատրաստ է ունենալ մոխրի մեջ կորած ու տհաճ հոտի մեջ դարերով ճպճպացող մեքենայի սրահ։ Անկեղծ ասած, տենց վարորդներ շատ չեմ ճանաչում։ Որպես կանոն, մարդու համար միևնույն չի՝ իր ավտոյից ինչի հոտ է գալիս։ Նկատե՞լ եք՝ որքան անհարմար է սիգարետի հոտի մեջ կորած տաքսիի մեջ լինել, եթե ինչ-որ պատճառով սեփական մեքենան օգտագործելու հնարավորություն չկա։ Անգամ ծխողի համար է դա տհաճ։ Կամ հիշեք․ եղե՞լ է, որ հանդիպան գնալիս դուք անհանգստացել եք, որ Ձեր մեքենայից վատ հոտ է գալիս։ Ինձ ամենաշատը դուր եկավ՝ ինչքան են վատ հոտի բացակայությունն ու մեքենայի մաքրությունը ազդում ավտոյի գնի վրա, երբ մի օր որոշում ենք այն վաճառել։ Սա անվճար խորհուրդ է, մտածեք էս մասին։ Ժամանակակից ու տեխնոլոգիական․ սա գաջեթների աշխարհին արժանի համալրում է՝ սմարթֆոնի ու խելացի ժամացույցի հետ միասին։ Տեխնոլոգիա սիրող մարդը հարյուր մետրից էլ երևում է․ ժամանակակից մարդը ցակնացած ամենօրյա խնդիր լուծում է նորովի՝ արագ, արդյունավետ ու տեխնոլոգիաների միջոցով։ Մենք հիմա կարողանում ենք ջուրը հանքային նյութերով հարստացնել ու քնել՝ արագ ու դանդաղ քունի փուլերը վերահսկելով։ Ֆանտաստիկ է։ Իսկ ծխելու պրոբլեմը ի՞նչն է։ Ամեն ինչը, եթե խոսենք մեզ ծանոթ սիգարետի մասին։ ՄԻնչև վերջին ժամանակները սովորական թվացող սիգարետ ծխելը անցյալի գիրկն է գնում ու հանձնվում է՝ ժամանակակից ստանդարտների, անվտանգության նորմերի ու հաճույքի ֆորմատի ճնշման տակ։ Հայաստանում սարքը վաճառվում է ֆիրմային խանութում, իսկ մանրամասները կարելի է գտնել պաշտոնական [url=https://am.iqos.com/en?utm_source=mediaplacement&%3Butm_medium=auto_AM&%3Butm_term=drivers]www.iqos.am [/url]կայքում։

Նմանատիպ նյութեր