211652_close_icon
views-count195921 դիտում article-date 20:42 04-09-2019

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. Toyota-ի վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված 20-ից ավելի կրակոցի հետքեր. 2 վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վրաչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի, Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանը, դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը և այլ դատախազներ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը: [color=#CC0000] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Պետրոսյանը և էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Միսակ Ղազարյանը: [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր