1966 դիտում
19:59 04-09-2019
ԱԳ նախարարի տեղակալը Մինսկում մասնակցել է Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին
Հունիսի 3-4-ը ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցեց Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ԵԱՀԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարներ Թոմաս Գրեմինգերը և Սերգեյ Լեբեդևը:
Նախարարի տեղակալ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին, ահաբեկիչների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառման վտանգներին:
ԱԳ նախարարի տեղակալը շեշտեց պետությունների առաջնային դերը երկակի նշանակություն ունեցող նորարարական վերջին նվաճումների տարածումը վերահսկելու, դրանց` ահաբեկիչների հնարավոր հասանելիությունը կանխելու գործում, ինչն առավել ռիսկային է այն երկրների պարագայում, որտեղ հանրությունը մոբիլիզացվում է ազգային, կրոնական խտրականության խրախուսման պետական քաղաքականությամբ:
Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց սահմանների արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը միտված վերջին նախաձեռնությունները` միաժամանակ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի համադրման կենսական անհրաժեշտությունը: Նա նաև նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
487 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
337 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը