211652_close_icon
views-count3976 դիտում article-date 21:40 04-09-2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մարտական դրոշ է հանձնել N զորամասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտական դրոշ է հանձնել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասին։ Շարահրապարակում, անձնակազմի ներկայությամբ կայացած հանդիսությանը, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ զորամասը մարտական փառահեղ ուղի է անցել և վստահություն հայտնել, որ հետագայում էլ պատվով է կատարելու հայրենիքի սահմանները պաշտպանելու իր առաքելությունը։ Մարտական դրոշը զորամասի հրամանատարին հանձնելուց առաջ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանը և նշել, որ մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի ու արիության, հայրենիքին անձնուրաց ծառայելու և այն քաջաբար պաշտպանելու խորհրդանիշ է, որը սրբորեն կպահվի զորամասում ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր