211652_close_icon
views-count3446 դիտում article-date 18:04 04-09-2019

Կկայանա հայ սիրված ու ճանաչված դերասանների մասնակցությամբ «UNհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան

Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հարավային Կորեա,Ռուսաստան, այժմ նաև Հայաստան. հայ սիրված ու ճանաչված դերասանների մասնակցությամբ աշխարհահռչակ, յոթ վերաէկրանավորմամբ ֆիլմի հայկական տարբերակը, անկախ դիտման վայրից, հանդիսատեսին խոստանում է անսովոր խաղ, գերլարված և անսպասելի շրջադարձով սյուժե, որը հուշում է՝ «UNհայտ բաժանորդի» զանգը չի՛ ուշանա: Դերասաններ Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Բաբկեն Չոբանյանը և Արթուր Մանուկյանը ֆիլմում մարմնավորում են յոթ մտերիմ ընկերների, որոնք հավաքվում են հաճելի ժամանց անցկացնելու և որոշում են խաղալ շատ անսովոր խաղ: Ըստ խաղի կանոնների՝ բոլորը պարտավոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախոսները, այդ ընթացքում բարձրաձայն ընթերցել մուտքային հաղորդագրությունները և պատասխանել մուտքային զանգերին բացառապես բարձրախոսի միջոցով: Համերաշխ ընկերները նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ գաղտնիքներ են բացահայտվելու այդ խաղի ընթացքում։ «UNհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 5-ին։ Ֆիլմի ռեժիսորը Արշո Հարությունյանն է, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, նկարիչ՝ Հրաչ Քեշիշյան, մոնտաժ՝ Սուրեն Սարգսյան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Արման Միտոյանը եւ Արմեն Հայրապետյանը։  Ֆիլմի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։ Փակ դիտումը տեղի կունենա սեպտերմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Կինո Պարկի Պրեմիում դահլիճում: Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել Լուսինե Դանիելյանին՝ +374 452198 Կամ էլ. փոստ.՝ [email protected]

Նմանատիպ նյութեր