211652_close_icon
views-count3356 դիտում article-date 23:40 04-09-2019

Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվեց

Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը օպերատիվ տեղեկություն ստանալով, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկը գողեր են մտել և գողոնը տեղավորելով տնից ոչ հեռու կայանված «ՎԱԶ 2106»-ի մեջ՝ փորձում են հեռանալ: Ոստիկանն իր անձնական օգտագործման մեքենայով հետապնդել է նշված «ՎԱԶ 2106»-ին, որը վարելիս է եղել Սպիտակի 28-ամյա բնակիչը, իսկ ուղևորը եղել է համաքաղաքացի մեկ այլ 28-ամյա երիտասարդ: Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հուշարձանի մոտ, իսկ վարորդն ու ուղևորը դիմել են փախուստի: Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածվողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր