211652_close_icon
views-count1191 դիտում article-date 22:16 04-09-2019

Ոստիկանները Արգավանդում բացահայտել են բնակարանային գողություն

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Արգավանդ գյուղի 18-ամյա բնակիչը, ազատ մուտք ու ելք ունենալով համագյուղացու բնակարան, 2017թ. նոյեմբերին՝ տարբեր օրերի, բնակարանից կատարել է ընդհանուր մոտ 200.000 դրամի գողություն: Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր