211652_close_icon
views-count1842 դիտում article-date 17:11 04-09-2019

Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար

Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար է եղել նաեւ 2012թ․ Անանդ - Գելֆանդ և 2013թ․ Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում: Աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի եգիպտացի Էսամ Էլ Գինդին: Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենը և երկրորդ համար, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը՝ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում։

Նմանատիպ նյութեր