211652_close_icon
views-count932 դիտում article-date 19:16 04-09-2019

Արմավիրում կատարված հեծանվի գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 08.20-ից 13.15-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության փողոցի տներից մեկի մոտից գողացել են որդու հեծանիվը՝ պատճառելով 60.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեծանիվը գողացել է Արմավիր քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Նա ոստիկանության ծառայողների հրավերով ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր