211652_close_icon
views-count17276 դիտում article-date 16:33 04-09-2019

Բարեգործ, մեծ հայրենասեր Սարգիս Պետրոսյանը այցելել է «Խուլերի կրթամշակույթային կենտրոն», նվերներ հանձնել երեխաներին և կարիքավոր ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 27-ին բարեգործ, մեծ հայրենասեր Սարգիս Պետրոսյանը ՀԿ-ի նախագահ Գագիկ Սերոբյանի հետ այցելեց «Խուլերի կրթամշակույթային կենտրոն», նվերներ հանձնեց երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և կարիքավոր ընտանիքներին: Նա հանդիպում ունեցավ նաև կազմակերպության անդամ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սենիկ Սերոբյանի հետ, որին ևս նվերներ հանձնեց: Բարեգործ Ս. Պետրոսյանը երկար տարիներ բնակվելով Հայաստանի սահմաններից դուրս, չի մոռանում իր հայրենիքն ու հայրենակիցներին: Նրա կատարած բարեգործությունները շատ հարցերում օգնել են ոչ միայն մեր սահմանապահ քաջարի զինվորներին, այլև հարազատ քաղաքում բնակվող կարիքավոր ընտանիքներին: Կենտրոնի երեխաներն էլ իրենց հերթին առանց նվեր չթողեցին նրան, իրենց ձեռքով պատրաստած նվերները հանձնեցին բարեգործին: Ս. Պետրոսյանը, ծանոթանալով կազմակերպության խնդիրներին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնեց. «Խնդրում և հորդորում եմ մեր բոլոր բարեգործներին, որ օգնեն այս կազմակերպությանը լուծելու իրենց խնդիրները: Դրանք բազմազան են, սակայն այս պահին առաջնային է կազմակերպությանը պատկանող շենքի վերանորոգումը: Կազմակերպության համար մեծ աջակցություն կլինի ոչ միայն դրամական օգնությունը, այլ նաև շինարարական պարագաների տրամադրումը»: Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր