211652_close_icon
views-count1316 դիտում article-date 21:28 04-09-2019

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կստորագրվի փոխըմբռման հուշագիր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կստորագրվի փոխըմբռման հուշագիր: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում (հասցե՝ Վ. Սարգսյան 3, Կառավարական շենք 2, 8-րդ հարկ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կկնքվի փոխըմբռման հուշագիր «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը կստորագրեն նախարար Հակոբ Արշակյանը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նմանատիպ նյութեր