211652_close_icon
views-count2100 դիտում article-date 15:02 04-09-2019

Նեյմարը զայրացած է «Բարսելոնա» չտեղափոխվելու պատճառով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհ է մնացել, որ տրանսֆերային այս պատուհանում չկարողացավ տեղափոխվել «Բարսելոնա»: Բրազիլացին զայրացած և հիասթափված է ակումբի ղեկավարության որոշումից՝ բաց չթողնել իրեն կատալոնական թիմ: Նա վստահ է, որ նման որոշման միակ պատճառն այն էր, որ ՊՍԺ-ն ցանկանում էր իրեն պատժել: Նեյմարը չէր սպասում, որ կմնա Ֆրանսիայում, քանի որ հստակ հասկացնել էր տվել ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Ֆուտբոլիստի շրջապատը հայտնում է, որ նա իր կարիերայի ընթացքում այսքան հյուծված չի եղել: Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարին ցանկանում էր ձեռք բերել նաև «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր