211652_close_icon
views-count2268 դիտում article-date 23:28 04-09-2019

Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոսին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում : Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում (-0.3%), ինչպես նաև կապի (-0.1%) և հանգստի ու մշակույթի ոլորտներում (-1.1%): 2019թ-ի օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ 4.5%-ով գնաճ է արձանագրվել ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբերում, ինչպես նաև՝ հագուստ և կոշիկի ապրանքախմբում՝ 8.6%-ով: 2019թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

Նմանատիպ նյութեր