211652_close_icon
views-count1579 դիտում article-date 19:40 04-09-2019

Օգոստոսին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 15 տոկոսով

Ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղեւոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383,504 ուղեւոր: 2019 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 16,131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,827 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9.5 տոկոս: [img]https://st0.shamshyan.com/editor/0389136001567594066688566.jpg[/img] Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2,092,131 մարդ, որը 37.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:

Նմանատիպ նյութեր