211652_close_icon
views-count11664 դիտում article-date 16:09 04-09-2019

Հայտնի են դպրոցական աշնանային արձակուրդի օրերը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 եւ 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր