1605 դիտում
13:37 04-09-2019
Դատավորներն աշխատում են սոսկալի ծանրաբեռնվածությամբ. ԲԴԽ-ն այն նվազեցնելու քայլեր է ձեռնարկում
Առաջին ատյանի դատարաններում աշխատում է 165 դատավոր։ «[url=https://armenpress.am/arm/news/986854.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«165 դատավոր ունենալու պայմաններում քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներն ունեն 1000-ից ավել գործ, սնանկության գործ քննող դատավորների մոտ կա 600 քրեական գործ։ Քրեական գործեր քննող դատավորների յուրաքանչյուրի վարույթում կա 40 գործ։ Սա սոսկալի ծանրաբեռնվածություն է»,- ընդգծեց Վարդազարյանը։
ԲԴԽ նախագահի կարծիքով՝ նման ծանրաբեռնվածության պայմաններում ուղղակի ակնկալել, որ դատավորը կտա որակյալ դատական ակտ, ողջամիտ չէ։
Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործադիրի և օրենսդիրի հետ բազմաթիվ քննարկումներ է անցկացնում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
«Այս պահին քաղաքացիական դատավարության հետ կապված օրենքի նախագիծ է շրջանառվում, որը զգալի կնվազեցնի ծանրաբեռնվածությունը։ Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա դատավորների քանակը ավելացնելով միայն կարելի է այս ծանրաբեռնվածությունը նվազեցնել։ Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտում այս պահին նույնպես շրջանառվում է նախագիծ, որով դատավորներն ավելի ազատ կլինեն որոշումներ կայացնելու այն վարույթներով, որոնցում մրցակցություն չի պահանջվում։ Այսինքն՝ դատավորը չի իջնելու դահլիճ, որպեսզի միջնորդություն քննարկի՝ կապված խուզարկության, հեռախոսային խոսակցությունների վերծանման հետ և այլն, եթե դատավարության կողմերից մասնակցում է միայն, օրինակ՝ քննիչը»,- ասաց Վարդազարյանը։
Ըստ ԲԴԽ նախագահի՝քրեական գործը քննող դատավորներին մտահոգում է ոչ թե 40 գործերը, այլ հերթապահության ժամանակ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջնորդությունների քանակը։
«Ամեն օր 20-30 միջնորդություն է ներկայացվում դատարան։ Օր է լինում միջնորդությունները հասնում են 50-ի։ Դատավորները աշխատում են մինչև առավոտյան ժամը 4-5-ը։ Բոլորիս համար պարզ է, որ գիշերը չքնած դատավորը չի կարող արդյունավետ աշխատել»,- եզրափակեց Վարդազարյանը։
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
17:25 21-08-2015
Հաշտարարության ինստիտուտի ներդրմամբ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ. Արսեն Մկրտչյան
1327 դիտում
13:19 10-02-2020
Դատարանի անդրադարձը պահանջող հարցերի ձգձգումը ծանրաբեռնվածությամբ արդարացնելն անընդունելի է. ՄԻՊ
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը