211652_close_icon
views-count1263 դիտում article-date 13:17 04-09-2019

Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում

Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների 72-րդ առաջնությունում: 1500 մետր վազքում գյումրեցի աթլետը 3:46.00 արդյունքով գրավել է առաջին տեղը, իսկ 3000 մետրում գրանցել է երկրորդ արդյունքը (8:18.01): 10 մարզիկով մրցմանը մեկնած Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել: Երվանդ Մկրտչյանի մեդալների շնորհիվ կանանց եւ տղամարդկանց ընդհանուր հաշվարկում Հայաստանը 9-րդ տեղն է գրավել թիմային պայքարում: Մրցմանը մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր