211652_close_icon
views-count1044 դիտում article-date 17:05 04-09-2019

Խարդախության համար հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 3-ին, ժամը 16.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր