211652_close_icon
views-count595 դիտում article-date 12:59 04-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 5-ական, թմրանյութի մաքսանենգության և առևտրային կաշառքի՝ 4-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու և պետական սահմանն ապօրինի հատելու ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր