211652_close_icon
views-count1798 դիտում article-date 13:24 04-09-2019

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Շենգավիթում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթ համայնքի Հ.Հովհաննիսյան փողոցից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Տիգրան Կ.-ին, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր