211652_close_icon
views-count1368 դիտում article-date 10:15 04-09-2019

Մեր հասարակությունը նման է լարից ընկած դաշնամուրի․ Դանիել Երաժիշտ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ռաբիս երաժշտությունը, առհասարակ, այսօրվա շոու բիզնես կոչվածը խեղդել են մեր հասարակությանը, որը նման է լարից ընկած դաշնամուրի և որի նույնիսկ ճիշտ նվագելու դեպքում արդյունքը, միևնույն է, կեղծ ու խաթարված է լինելու: Պիտի նախ լարել այդ դաշնամուրը, Հայաստանից էլ մի քանիսին «լարել», որպեսզի մոլախոտերը չխանգարեն ծաղիկներին: Ռոմեն Ռոլանն ասում էր, որ Արվեստի առաջին պատվիրանն է` եթե երգել չգիտես, լռի՛ր, իսկ Հայաստանում ով լռել չի կարող, երգում է: Այս մասին թերթի հետ հարցազրույցում նշել է Դանիել Երաժիշտը: «Երաժշտության բազմաթիվ գործառույթներից (օրինակ` ճանաչողական, միաբանող, դաստիարակչական, հայտնագործական, հաճոյաբանական) այսօր առանձնացրել են հաճույքը, ֆետիշացրել այն ու դարձրել պաշտամունք: Մինչդեռ, ինչպես Նժդեհն է ասել, «Եթե կյանքիդ նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորուստն է»․․․ Ինչո՞ւ են մեր դեռահասները հափշտակված այդ «չարվեստով»: Որովհետև կրքեր բորբոքող թմրանյութի պես մի բան է, ապրանք, որը զոմբիացնում է մարդկանց և դարձնում լոկ «շոու բիզնեսի» հաճախորդ, պատանդ: Մեզանում այդ «ալքիմիկոսները» ամեն ինչ վերածում են փողի, և ցավալի է, որ առաջին հարվածն ստանում են մանուկները, մատաղ սերունդը, նրանց սիրտն ու հոգին: Այլևս տեղ չի մնում մեր ոսկեղենիկ, խնկաբույր արվեստին: Կոմիտասը, ազգային, ժողովրդական երգը պետք է գերիշխեն, այսինքն, այն երգերը հնչեն, որոնք հային հայ են դարձնում և հայ պահում...»,- հավելել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր