211652_close_icon
views-count1633 դիտում article-date 09:52 04-09-2019

Կառավա­րության անդամների և պատգամավորների միջև փոխհարաբերություններն ավելի են լարվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ հայրենի կառավա­րության և խորհրդարանի անդամների միջև փոխհարաբերությունները վեր­ջին ժամանակահատվածում ավելի են լարվել՝ հասնելով իր գագաթնակետին: Բանն այն է, որ կառավարության ան­դամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանական­ներն ավելի շուտ են մշակում նախագ­ծեր, քան իրենք: Ըստ մեր տեղեկություն­ների՝ կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու հա­մար, որ իրենք լավ են աշխատում, ան­գամ այն գնով, որ հորդորում են նույ­նաբովանդակ նախագծերը օրակար­գից հանել, քանի որ իրենք նման նա­խագիծ են խորհրդարան բերում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներ­կայացրել կառավարություն, որից ինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադա­տության նախարարությունից տեղեկաց­նում են, որ իրենք են նման նախագիծ բե­րում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղե­կությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Արմեն Խա­չատրյանի կողմից Քրեական օրենսգր­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզո­քացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվե­լիք նախագիծը: Դրա վկայությունն է այն, որ երեկ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին արդեն ներկայացված նախագի­ծը որոշվել էր օրակարգից հանել: Ու, ըստ հանձնաժողովին ներկայացված նախագծի, պատգամավորն առաջար­կում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1 հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադ­րելու հրապարակային կոչերը: Մեր տե­ղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր լարվում է իշխանությունների ներսում փոխհարաբերությունները, քանի որ հանդուրժողականությունը ներսում հավասարվել է զրոյի: Ամեն մեկը փոր­ձում է իր դերակատարումը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչի պատճա­ռով էլ գործ անելու փոխարեն իշխանու­թյան ներկայացուցիչները լծվել են իրենց ցուցադրելու գործին: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում չեն բացառում, որ առաջի­կայում այդ լարվածությունը հասնի իր գագաթնակետին, ու որոշ պատգամա­վորներ արդեն պարզ ու բացահայտ խո­սեն առկա խնդիրների մասին: Երեկ «Ժո­ղովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ խոսել նա­խագիծը օրակարգից հանելու հարցի վերաբերյալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր