211652_close_icon
views-count20531 դիտում article-date 09:29 04-09-2019

Մոտ օրերս Ադրբեջանի «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը. սա նմանատիպ 3-րդ ակցիան է. ռազմական փորձագետ․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախի անկախության տարեդարձի տոնակատարությունները անարձագանք չեն մնացել Ադրբեջանում։ Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։ «Այս հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,- համոզված է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Ադրբեջանի կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների չգնալուն ուղղված քայլ, որը, սակայն, միակը չէ։ Փորձագետի խոսքով՝ մոտ օրերս «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում որպես իրենց հայրենիք։ Սա նմանատիպ թվով երրորդ ակցիան է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր