211652_close_icon
views-count1749 դիտում article-date 15:50 03-09-2019

Հայաստան-Իտալիա. Ինսինյեն վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն վնասվածքի պատճառով լքել է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվող Իտալիայի ընտրանու շարքերը: Ինսինյեն վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 2-րդ տուրում՝ «Յուվենտուսի» հետ խաղում (3:4) և դեռ լիարժեք չի ապաքինվել: Եվրո-2020-ի որակավորման Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր