1750 դիտում
12:38 03-09-2019
Հայաստանից փողի արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ աճով. ԿԲ
2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով։
Կենտրոնական բանկը հրապարակել է հունիս ամսվա դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ընդամենն ամսական փոխանցումների վիճակագրությունը։
Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին:
Դիտարկվող ժամանակահատվածում մոտ 1.4 տոկոսով կրճատվել է դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը, զուտ ներհոսքը՝ դրամական փոխանցումների արտահոսքի և ներհոսքի տարբերությունը, ևս կրճատվել է՝ 60 տոկոսով։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 10 տոկոսով, իսկ Հայաստանից փոխանցված գումարների արտահոսքը՝ 18.8 տոկոսով։
Նմանատիպ նյութեր
2304 դիտում
20:11 07-10-2019
Հայաստանից դրամական արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման աճով
3955 դիտում
10:18 07-03-2017
Փողի ու ավելի շատ փողի պայքար է լինելու. «168 ժամ»
Այս բաժնից
1360 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
958 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար