211652_close_icon
views-count1155 դիտում article-date 10:55 03-09-2019

ՀՀ դեսպանները կրկին հրավիրվել են Ազգային ժողով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկություն­ների համաձայն՝ վերջերս տեղի ունե­ցած «դեսպանահավաքի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախա­տել է տարբեր երկրներում հավատար­մագրված ՀՀ դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ոչ ներդրումներ եք բերում, ոչ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում: Սակայն պարզ­վում է՝ դեսպաններն այսքանով չեն «պրծել», այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում նախատես­ված է հյուրընկալել ԵԱՏՄ երկրների, ինչ­պես նաև Իրանի Իսլամական Հանրա­պետությունում և Վրաստանում մեր ար­տակարգ և լիազոր դեսպաններին, որոնց առաջ այս անգամ հարցեր և խնդիրներ կբարձրացնեն պատգամավորները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր