211652_close_icon
views-count1288 դիտում article-date 09:57 03-09-2019

Ի՞նչ իրավիճակում է հայ-վրացական հարաբերության հեռանկարը. հրաժարական և փոփոխություն՝ Վրաստանում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում հրաժարական է ներկայացրել այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարում է ավարտված: Բախտաձեն այդ պաշտոնում էր հայտնվել նախորդ տարվա հունիսին, երբ Վրաստանում եղան հանրային հուզումներ, որոնք վերաճել էին իշխող «Վրացական երազանքի» հանդեպ դժգոհության: Իրավիճակը լիցքաթափվեց վարչապետի փոփոխությամբ: Միաժամանակ, բոլորի համար է ակնառու, որ Վրաստանի դե ֆակտո ղեկավարը «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Վրաստանում վարչապետների փոփոխությունն արդյոք որևէ կերպ նշանակելո՞ւ է Վրաստանի պետական քաղաքականության փոփոխություն: Որովհետև այդ իմաստով է, որ Հայաստանի դիտանկյունից քննարկման կարիք ունի հարցը: Հատկանշական է այն, որ փոփոխությունը տեղի է ունենում կարծես թե ներքաղաքական կայունության պայմաններում: Ավելին, այն շրջանում, երբ Վրաստանում հանրային մեծ հուզումներ և ոստիկանության հետ բախումներ էին հայտնի հակառուսական տրամադրությունների և աղմկոտ պատմության շրջանակում, վարչապետի պաշտոնանկություն, անգամ ներքին գործերի նախարարի պաշտոնանկություն չեղավ, իսկ այժմ, երբ ամեն ինչ կարծես թե հանդարտվել է, տեղի է ունենում վարչապետի փոփոխություն, իսկ հավանական փոխարինող է դիտվում հենց ներքին գործերի նախարարը: Դա նշանակում է, որ այդուհանդերձ խորքային, այսպես ասած՝ քաղաքական կուլիսների մակարդակում զարգացել են լուրջ գործընթացներ: Որքանո՞վ է Երևանը տիրապետում դրանց, և Վրաստանի վարչապետի հրաժարականի մեջ կա՞ն արդյոք անակնկալներ Հայաստանի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր