211652_close_icon
views-count13340 դիտում article-date 09:34 03-09-2019

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ-28, ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Սեպտեմբերի 2-ին Մարտակերտում նշվել է Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը, որն սկսվել է ծաղկեպսակադրությամբ: Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակադրություն՝ ի հիշատակ անկախության ճանապարհին զոհվածների: Ծաղկեպսակադրությանը մասնակցում էին ԱՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը, զորամասերի հրամանատարներ, սպաներ եւ զինվորներ, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատողներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ, ազատամարտիկներ եւ քաղաքի հասարակությունը: Նրանք ծաղիկներ են խոնարհել ի փառս անկախության ճանապարհին զոհվածների: Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր