211652_close_icon
views-count2288 դիտում article-date 21:18 02-09-2019

Գյումրու ոստիկաններն անչափահասների մոտ սառը զենքեր են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Գյումրի քաղաքի Մուշի 2-րդ թաղամասից, սառը զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ երկու անչափահասի, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաշեն կռփազենք, մյուսի ձեռքին` փայտե մահակ: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր