211652_close_icon
views-count2168 դիտում article-date 18:02 02-09-2019

Մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի այցն Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախ: Այցի առաջին կանգառը Դադիվանքի վանական համալիրն էր, որտեղ համաժողովի մասնակիցներին դիմավորեց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ դիվանագետները շրջայց կատարեցին Դադիվանքում և ծանոթացան վանական համալիրի պատմությանը: Արցախ կատարած այցի շրջանակներում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները եղան Արցախի հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում, որտեղ շրջայց կատարելուց հետո ծանոթացան զինվորականների ծառայության պայմաններին և մարտական պատրաստակամության վիճակին: Հրամանատարությանը ու ժամկետային զինծառայողներին ուղղված խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ առանց Արցախ այցելության թերի կլիներ այս օրերին անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքը: «Ամեն անգամ, Արցախ այցելելով, մենք լրացուցիչ լիցքավորվում ենք և ավելի նվիրված աշխատում` հանուն Հայաստանի և Արցախի: Մաղթում եմ Ձեզ բարի ծառայություն և շնորհակալություն ընդունելության համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր