211652_close_icon
views-count15060 դիտում article-date 16:49 02-09-2019

Գիտելիքի օրը նախարարի հետ. Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու տոնական միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գիտելիքի օրը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել էր Գյումրի՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Թիվ 7 հիմնական դպրոցում Ֆելիքս Ցոլակյանն առաջին դասարանցիներին ճանապարհեց կրթության իմաստուն, քարքարոտ, բարդ ու երանելի աշխարհի գաղտնիքներն ուսանելու: Նախարարը բաց դաս անցկացրեց աշակերտների հետ և հորդորեց անխոնջ սովորել, կյանքում նպատակադրվել բարձրագույն նվաճումների, դառնալ երկրի ուսյալ հենասյուներ, մտածել գիտատեխնիկական մեծ առաջընթացի մասին, որպեսզի պետությունը կանգուն լինի և մեր հայրենիքում ապրելն օրեցօր դառնա առավել հարմարավետ ու հաճելի: ԱԻ նախարարը գրենական պիտույքներ նվիրեց 200 առաջին դասարանցիներին՝ հուսալով, որ հետո հպարտանալու է նրանցով: Ֆելիքս Ցոլակյանը մասնակցեց նաև Ոսկեհասկ գյուղի հիմնանորոգված միջնակարգ դպրոցի բացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր