211652_close_icon
views-count2106 դիտում article-date 16:15 02-09-2019

Դերասան Քեւին Հարթն ԱՄՆ-ում ավտովթարի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել

Ամերիկացի դերասան եւ կատակերգու բՔեւին Հարթը լուրջ վթարի է ենթարկվել, հայտնում է TMZ-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Մալիբուում՝ սեպտեմբերի 1-ի գիշերը։ Արտիստի մեքենան հարվածել է փայտե պատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի տանիքն ամբողջությամբ վնասվել է։ Ոստիկանությունը հաստատել է, որ ավտոմեքենան պատկանել է Հարթին, սակայն ղեկին այլ մարդ է եղել։ Դերասանը մեքենան գնել է նախորդ ամռանը՝ իր 40-ամյակի առիթով։ «Հարթի Plymouth Barracuda ավտոմեքնան Մալիբույի մոտակայքում գտնվող ավտոճանապարհին կտրուկ շրջադարձ է կատարել։ Մեքենան հարվածել է պատնեշին եւ ընկել ձորը։ Բացի սեփանակատիրոջից՝ մեքենայում գտնվել են կին եւ տղամարդ, հենց վերջինս է եղել ղեկին։ Երկու երիտասարդները լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ կինը բժշկական օգնության կարիք չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0420413001567425422482788.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0895873001567425422721509.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/018427800156742542360012.jpg[/img]

Նմանատիպ նյութեր