211652_close_icon
views-count2457 դիտում article-date 15:54 02-09-2019

Մենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ. Սամվել Բաբայան

Մենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, ուստի մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ: Այս մասին Արցախի անկախության 28-ամյակի առիթվ իր շնորհավորական ուղերձում նշել է Սամվել Բաբայանը: ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, ողջ հայ ազգին, Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։ 28 տարի առաջ, երբ մեր հայորդիները մարտնչում էին սուրբ հայրենիքը ազատագրելու համար, նրանք մի փափագ ունեին միլիմետր առ միլիմետր ազատագրած հայկական հողերը միացնել մայր հայրենիքին, լցնել այն միմիայն հայկական շնչով, հռչակել նրա մարմնակցումը մայր հողին։ Մենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, ուստի մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ։ Մենք հիմա էլ դեռ չենք հասել այդ փառահեղ գաղափարի իրականացմանը, սակայն վստահ եմ ու հավատում եմ, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ մենք ողջ ազգով կտոնենք մեր երկու հայոց պետությունների միավորման տոնը։ Շնորհավոր տոնդ Արցախ»:

Նմանատիպ նյութեր