211652_close_icon
views-count2890 դիտում article-date 11:59 02-09-2019

Չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ. Դավիթ Սանասարյան

Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարեւորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները սառեցված են) Դավիթ Սանասարյանը, ով իր գրառումը վերնագրել . «Շնորհավորանքի փոխարեն»: Նա, նաեւ նշել է. «Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ։ Այս մոլորության արդյունք է, որ նախկինում հերոսական ուղի անցած, այսօր իշխանության հոտն առած որոշ աթոռասերներ պահանջում են Արցախի ներքին գործերին չխառնվել։ Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու) կդառնա Հայաստանի մաս։ Փառք Արցախն ազատագրողներին, փառք մեր հերոսական ժողովրդին։ Սիրում եմ բոլորիդ»:

Նմանատիպ նյութեր