211652_close_icon
views-count897 դիտում article-date 11:02 02-09-2019

Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում: Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն: Ես մշտապես նշել եմ և շարունակելու եմ կրկնել, որ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է աշխատանք տանեն հանրահայտ այս սկզբունքով, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս: Շնորհավորում եմ արցախցիներին և ամբողջ հայությանը համահայկական այս տոնի առթիվ»։

Նմանատիպ նյութեր