211652_close_icon
views-count995 դիտում article-date 09:18 02-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 26 հրդեհ. հրդեհաշիջմանը՝ ներգրավվել է 25 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 250 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արարատ քաղաքում՝ 250 քմ, Հովտաշեն գյուղում՝ 7 հա, Ռանչպար գյուղում՝ 400 քմ, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում՝ 1 հա խոտածածկույթ և 600 քմ խաղողի այգի, Առատաշեն գյուղում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 300 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 6 հա, Լուսակերտ-Քարաշամբ ավտոճանապարհին՝ 25 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1 հա, 3000 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 300 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր