211652_close_icon
views-count27921 դիտում article-date 23:23 01-09-2019

Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 51 հասցեում բացված՝ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողը դարձել է ուխտատեղի նաև առաջին դասարան ընդունված երեխաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարվա հուլիսի 14-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ նույն շրջանի բնակիչ, 27-ամյա Ազատ Մուրադյանը իր ընկերների աջակցությամբ, Մանթաշյան 51 շենքի բակում տեղադրել էր ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Հուշակոթողի վրա, որի հեղինակը Վայոց Ձորի մարզի բնակիչ, քանդակագործ Արամ Բաբայանն է, ապրիլյան պատերազմի 106 հերոս նահատակների անուններն են փորագրված: Շնորհիվ Ա. Մուրադյանի և նրա ընկերների, նշված վայրը ոչ միայն շենգավիթցիների, այլ նաև երևանցիների համար դարձել է ուխտատեղի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ վարչական շրջանում որևէ միջոցառում, արարողություն կամ տոնակատարություն է տեղի ունենում, մասնակիցներն իրենց պարտքն են համարում այցելել նշված վայր, ծաղիկներ դնել հուշակոթողին և իրենց հարգանքի տուրքը մատուցել ապրիլյանի պատերազմի հերոսներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այսօր նույնպես՝ ուսումնական նոր տարվա առթիվ, բազմաթիվ դպրոցականներ, այդ թվում՝ առաջին դասարանցիներ՝ իրենց ծնողների, հարազատների հետ, այցելել են հուշակոթող: Նրանք մեկ առ մեկ ընթերցում էին հերոսների անունը և ասում. «Ձեզ բացակա չենք դնի» և երախտագիտությունն էին հայտնում հուշակոթող տեղադրելու գաղափարն իրականացնողերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր